4.09.2025
Հայտնի են «Տարվա բժիշկ 2020» մրցանակակիրների անունները
prev Նախորդ նորություն

Մեկ տարի կորոնավիրուսի պայմաններում. ՀԿԵ-ն շարունակում է COVID-19-ին հակազդելու միջոցները

Արդեն ավելի քան մեկ տարի Հարավկովկասյան երկաթուղին գործում է «արտակարգ» պայմաններում, որոնք թելադրում է կորոնավիրուսային վարակի դեռ շարունակվող համաճարակը:


Այդ մեկ տարվա ընթացքում հակակորոնավիրուսային միջոցառումների իրականացմանը երկաթուղին ծախսել է շուրջ 17 միլիոն դրամ: Ընկերության ձեռնարկությունների կարիքների համար ձեռք են բերվել 85 հազար տարբեր տեսակի դիմակներ, ավելի քան մեկ տոննա տեխնիկական սպիրտ և մոտ երկու տոննա հակաբակտերիալ գել: Սեփական նախաձեռնությամբ ընկերությունը անվճար տեղափոխում է համաճարակի պատճառով գործուղումների մեկնող բուժաշխատողներին՝ տարվա ընթացքում արդեն տեղափոխել է շուրջ 1800 բուժաշխատող:


Երկաթուղին շարունակում է պահպանել COVID-19-ի տարածումը կանխելու և վիրուսին հակազդելու միջոցները: Այսպես, բոլոր երկաթուղային կայարաններն օդափոխվում և ախտահանվում են հատուկ միջոցներով, կայարաններում ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվում են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին: Մերձքաղաքային բոլոր էլեկտրագնացքները մաքրվում են ախտահանման լուծույթներով` մեկնումից առաջ և հետո: Բոլոր սպասասրահներում և վագոններում տեղադրված են սանիթայզերներ:


Ուղևորների հետ աշխատող բոլոր աշխատակիցները (ուղեկցորդներ, գանձապահներ, վերահսկիչներ, կայարանների հերթապահներ, լոկոմոտիվային բրիգադներ և այլն) ապահովված են բժշկական դիմակներով, պաշտպանիչ ձեռնոցներով և հակասեպտիկներով: Հարավկովկասյան երկաթուղու վարչական շենքի, դեպոների, գծային համալիրի ձեռնարկությունների մուտքերի մոտ աշխատողներն անցնում են պարտադիր ջերմաչափում: Բոլոր աշխատակիցներին տրամադրվում են բժշկական դիմակներ, ձեռնոցներ և հակասեպտիկներ, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի կանխարգելման մասին հուշաթերթիկներ: Բոլոր գրասենյակային տարածքներում պահպանվում են սոցիալական հեռավորության նորմերը (1,5-2 մետր):


Ինչպես նշել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ընկերությունը բոլոր միջոցներն է ձեռնարկում իր աշխատակիցներին և ուղևորներին պաշտպանելու համար. «Երկաթուղին ռազմավարական նշանակության օբյեկտ է, և մենք պետք է ապահովենք դրա անխափան և անվտանգ աշխատանքը` համագործակցելով պետական մարմինների և Առողջապահության նախարարություն հետ: Սանիտարահիգիենիկ խիստ հսկողությունը և աշխատանքային կարգապահությունը մեզ թույլ տվեցին նման դժվար ժամանակահատվածում՝ առանց նույնիսկ մեկ օրով աշխատանքը դադարեցնելու, ապահովել անխափան տրանսպորտային հաղորդակցությունը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային տրանսպորտի ոլորտում»:


 


 

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են համագործակցության հետ կապված հարցեր
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը