23.11.2024
Եթե ընտրություններից առաջ ԸՕ փոխեն, ապա ԼՀԿ-ի հետ պայմանավորվածությունները ջուրը կլցվեն
prev Նախորդ նորություն

Արտակ Դավթյանը ցույց տվեց, որ նա տեղ է զբաղեցրել Փաշինյանի քաղաքական թիմում․ Աբրահամյան

Արտակ Դավթյանի ուղերձն իրականում ցույց է տալիս, որ նա այլևս բանակից դուրս է և տեղ է զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում։ Այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:


«Գեներալի ուսադիրներ կրող անձը իրականում հայտարարեց, որ եկել է կատարելու Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները՝ անկախ նրանից, թե դրա համար երկիրը, ազգը ինչ գին կվճարեն։


Մի քիչ ամոթ, ինքնասիրություն, արժանապատվություն ունեցող մարդը, էլ չեմ ասում զինվորականը, նման հայտարարություն չէր տարածի»,- գրել է նա Facebook-ի իր էջում։


VERELQ-ը հիշեցնում է, որ Արտակ Դավթյանն այսօր հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։