Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախարարի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։ «Ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկվում են Սևանի հիմնախնդիրներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր»,- նշել է Գրիգորյանը։