Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին Ադրբեջանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 19,9 միլիոն դոլար: Այս մասին ասված է Վրաստանի Ազգային բանկի զեկույցում: Ընթացիկ տարվա 11 ամսում Ադրբեջանից հարևան երկիր դրամական փոխանցումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,6 մլն դոլարով կամ 8,74%-ով: Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից Ադրբեջան փոխանցվել է 12,8 միլիոն դոլար, ինչը 1,7 մլն դոլարով կամ 15,3%-ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից: