24.11.2024
Անձրևները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
prev Նախորդ նորություն

Դպրոցները չեն փակվի, հեռավար ուսուցումը լավագույն լուծումը չէ. նախարար

Կորոնավիրուսային հիվանդության աճը Հայաստանում չի բերի դպրոցների փակվելուն և դարձյալ հեռավար ուսուցման անցնելուն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ դա լավագույն լուծում չի համարում:


Սակայն նախարարն ընդգծեց՝ եթե կարիքը լինի, ապա ստիպված կգնան դրան:


«Պետք է ամեն ինչ անենք, մաքսիմալ պահպանենք հնարավոր կանխարգելիչ միջոցները, որպեսզի դա  տեղի չունենա: Դպրոցները փակելը, այդ գործողությունները լավագույն լուծում չեմ համարում, բայց եթե ստիպված լինենք... դա էլ պայքարի մի ձև է վիրուսի դեմ: Այսօր այդ խնդիրը չկա»,- նշեց նախարարը:


Նա ևս մեկ անգամ կոչ արեց լինել հետևողական, պահպանել բոլոր կանխարգելիչ միջոցները:


VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին շաբաթներին Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերն աճել են, անգամ օրական 1000 և ավելի դեպք է հաստատվել: