24.11.2024
«Իմ քայլ»-ի պատգամավորները հանդիպել են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
prev Նախորդ նորություն

Հայաստանում կտրուկ վատթարացել է ժողովրդագրական իրավիճակը. ԱՆ-ն առաջարկում է լուծում

Հայաստանում կտրուկ վատթարացել է ժողովրդագրական իրավիճակը։ Այսպես, բնակչության վերարտադրության գործակիցը անհրաժեշտ 2.1-ից ոչ ցածր ցուցանիշից, նվազել է 1.6-ի։


Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը։


Նրա խոսքով՝ 1990-ի համեմատ երկրում ծնելիությունը նվազել է 1.8 անգամ։


«Բացի այդ, գոյություն ունի նաև անպտղության խնդիր, որին բախվում է կանանց 14,9%-ը և տղամարդկանց 9,5%-ը։ Այս խնդիրը լուծելու համար մշակվել է անպտղության դեմ պայքարի ծրագիր, որը բաղկացած է մի քանի բաղադրիչներից։ Առաջին հերթին պետական պատվերի շրջանակներում այն թույլ է տալիս որոշել անպտղության պատճառը, անցնել բուժման կուրս, ինչպես նաեւ, կախված ցուցմունքներից, անցկացնել արհեստական բեղմնավորում կամ սերմնավորում», - նշել է Փաշայանը։


Ո՞վ կարող է օգտվել ծրագրից


Զինծառայողներն ու նրանց հավասարեցված անձինք, 28 եւ ավելի միավորներով ընտանեկան նպաստի համակարգի օգտատերերը, սահմանափակ կարողություններով անձինք, եթե կնոջ հաշմանդամությունը հղիության հակացուցում չէ, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները, 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորների եւ կամավորների ծնողները: