Սևծովյան, կովկասյան տարածաշրջաններում լայնածավալ առճակատման հավանականություն կա. Հասրաթյան
Ադրբեջանի նախագահն, ինչ-ինչ իրողություններից ելնելով, հրապարակավ սպառնում է չեղյալ հայտարարել Ռուսաստանի և Հայաստանի հետ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը... Պարզ է, որ ոչ առանց Թուրքիայի գիտության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության բանակի նախկին խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը՝ շարունակելով.
"Միաժամանակ ուկրաինական բանակը Դոնբասին սահմանակից մարտագծում կենտրոնացնում է մեծաթիվ ուժեր ու միջոցներ, այդ թվում, խոսք է գնում նաև թուրքական արտադրության զինատեսակների մասին...
Թուրքիան, ինչպեսև Միացյալ Նահանգներն ու Եվրոպան, շարունակում է Ռուսաստանին մեղադրել Ղրիմն անեքսիայի ենթարկելու համար...
Այս և էլի մի շարք փաստերի համադրումից պարզ է դառնում, որ շատ մեծ է սևծովյան և կովկասյան տարածաշրջաններում հերթական լայնածավալ առճակատման հավանականությունը...
Հետաքրքիր է, թե աշխարհաքաղաքական այս զարգացումների պայմաններում, բացի օրենքը շրջանցելու ճանապարհով նույն մարդուն երկրորդ անգամ Գլխավոր շտաբի պետ վերանշանակելուց, ուրիշ ինչ քայլեր են ձեռնարկում և գործողությունների ինչպիսի ծրագիր են մշակում հայկական իշխանությունները, կամ, ավելի ճիշտ, արդյո՞ք մտածում և մշակում են, թե էլի ճակատագրական պահին տակավին մեղավոր ու պատասխանատու են կարգվելու սեփական ժողովուրդը, կամ հարևան Ռուսաստանն ու եվրոպաններ",- գրել է նա: