22.11.2024
Ռազմական դրությունը կարող է չեղարկվել արդեն 7-10 օր հետո. «Իմ քայլը»
prev Նախորդ նորություն

Թուրքիան որոշել է դուրս գալ Ստամբուլի կոնվենցիայից

Թուրքիան որոշել է դուրս գալ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին Ստամբուլյան կոնվենցիայից, քանի որ տեղի է ունեցել նրա էությանը նենգափոխում եւ այն օգտագործվել է «նույնասեռականության հարցերի կարգավորման» համար:


Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության հայտարարության մեջ, փոխանցում է Anadolu գործակալությունը։


Նշվում է, որ կանանց իրավունքների պաշտպանության սկզբնական նպատակը «գրավվել է» մի խումբ անձանց կողմից, որոնք փորձում են կարգավորել նույնասեռականությունը, ինչն անհամատեղելի է «Թուրքիայի սոցիալական եւ ընտանեկան արժեքների հետ»:


Նաեւ ընդգծվում է, որ Թուրքիայի դուրս գալը «ոչ մի կերպ չի նշանակում, որ երկիրը վտանգի տակ է դնում կանանց պաշտպանությունը»: Ավելին՝ Թուրքիան բարեփոխումներ է իրականացնելու, որպեսզի պայքարի կանանց նկատմամբ աճող բռնության դեմ։