22.11.2024
Թուրքիան որոշել է դուրս գալ Ստամբուլի կոնվենցիայից
prev Նախորդ նորություն

Իշխող կուսակցության առաջնորդը չպետք է գլխավորի կառավարությունը. բարեփոխման առաջարկ

Խորհրդարանական մեծամասնությունը չի ցանկանում Ազգային ժողովին կառավարության նկատմամբ վերահսկողության իրական մեխանիզմներ տրամադրել, եւ նման դիրքորոշման պատճառներն ինստիտուցիոնալ բնույթ են կրում։ Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, հայտարարել է անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։


«Հայաստանում օրենսդիր եւ գործադիր իշխանությունը տարանջատված չեն։ Ցավոք, այս գումարման խորհրդարանում մենք կառավարության գործողությունների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնելու հնարավորություն չունենք։ Նույնիսկ եթե կան վերահսկողության որոշակի մեխանիզմներ, միշտ էլ առաջանում են դրանց օգտագործման խնդիրներ, քանի որ կառավարության ղեկավարը համատեղության կարգով իշխող մեծամասնության կուսակցության առաջնորդն է», - հայտարարեց պատգամավորը։


Բագրատյանը վստահ է, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել, որոնց համաձայն իշխող կուսակցության առաջնորդը պարտավոր կլիներ մնալ խորհրդարանի պատերի ներսում, իսկ կառավարություն կուղարկեին կառավարիչ-պրոֆեսիոնալներ, որոնց կվերահսկեր օրենսդիր մարմինը։ «Հենց նման մեխանիզմներն էլ մեզ թույլ կտային հասնել իրական, այլ ոչ թե խորհրդարանական կառավարման ձևական համակարգի», - եզրափակեց նա: