23.11.2024
Եկել է բոլոր հրեշավոր ստերիդ համար պատասխան տալու ժամանակը. Սարգսյանը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնին. վարչապետ

Արտակ Դավթյանը համարվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնած: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Հայաստանի կառավարությունը նաև հայտարարություն է տարածել Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին:


Հայտարարության մեջ նվում է, որ առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:


«2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:


Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով:


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին», - ասված է հայտարարության մեջ:



VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 17-ին Վարչական դատարանը ՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, միջանկյալ որոշում է կայացրել և ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու միջնորդությունը: