ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ:
Ինչպես նշել է Փաշինյանը, ղարաբաղյան խնդիրը չի լուծվել, չնայած Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները հակառակի մասին:
«Շատ հարցեր կլինեն, թե ինչի համար են զոհվել մեր տղաները։ Ես ուզում եմ կոնկրետ պատասխան տալ այդ հարցին։ Մեր տղաները զոհվեցին, որ եթե այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի ղարաբաղյան խնդրի լուծման մասին, մենք կարողացանք ասել, որ ղարաբաղյան խնդիրը լուծված չէ», - ասել է Փաշինյանը։
Նրա կարծիքով, Ադրբեջանի ծրագիրն այն էր, որ Ղարաբաղում ֆիզիկապես ոչ մի հայ չլինի։
«Բայց այսօր Արցախն ապրում է, այնտեղ հայեր են ապրում, և ես ուզում եմ ասել, որ դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ է։ Այո, մենք դառը պատերազմ ենք անցել, բայց այն, ինչ ունենք՝ մեր տղաների շնորհիվ», – ասել է Փաշինյանը։
Այնուհետև նա անդրադարձել է դավաճանության մասին մեղադրանքներին։ «Պատերազմը կանգնեցվեց այն պահին, երբ այն շարունակելն արդեն իմաստ չուներ», - ասաց Փաշինյանը:
«Այս 5 ամիսների ընթացքում շատերն ինձ մեղադրում են դավաճանության մեջ։ Շատ կարևոր է հարց տալ, իսկ ինչում է դրսևորվել դավաճանությունը։ Մեզ մեղադրում են միաժամանակ տարածքներ հանձնելու մեջ։ Մենք կանգնեցրեցին պատերազմն այն ժամանակ, երբ պետք էր որոշում կայացնել և այն կանգնեցնել։ Հակառակ դեպքում ավելի մեծ աղետ կլիներ։ Մեզ ասում են, որ այս դավաճանական իշխանությունը պետք է հեռանա», - նկատեց Փաշինյանը և հարց ուղղեց ընդդիմությանը։
«Իսկ ինչ տեղի կունենա այդ պարտության դեպքում մեր հեռանալուց հետո։ Այդ փաստաթուղթը, որը մենք ստորագրել ենք, շատ ծանր, շատ դաժան, ինչ եք անելու դրա հետ։ Պատռելու և նետելու ե՞ք: Ասում են՝ ոչ, որովհետև դա աղետ կլինի։ Չէ որ դրա չստորագրումը նույնպես շատ ավելի մեծ աղետի կհանգեցներ», - ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հետաքննել պարտության պատճառները՝ սկսած բանակցություններից՝ բոլոր դրվագներով: «Ես համաձայն եմ ուսումնասիրել, քննարկել բոլոր դրվագները՝ սկսած բանակցային գործընթացի սկզբից՝ պատերազմի բոլոր դրվագներով», – ասել է Փաշինյանը: