24.11.2024
Արցախի Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի մոտ դիակ է հայտնաբերվել
prev Նախորդ նորություն

Արցախի պետնախարարը Մեսրոպ Առաքելյանի հետ քննարկել է առկա սոցիալական խնդիրները

Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:


Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների կարգավորմանը:


Պետական նախարարն իր երախտանքի խոսքն է հայտնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության միջոցառումների կապակցությամբ, նշելով, որ դրանք մեծապես նպաստել են արցախցիների բնականոն կյանքի վերականգնմանը:


Հանդիպմանը շեշտվել են աշխատանքի և սոցիալական ոլորտներում պատերազմի հետևանքները մեղմելու մի շարք առաջնահերթություններ: