20.04.2025
Արցախի պետնախարարը Մեսրոպ Առաքելյանի հետ քննարկել է առկա սոցիալական խնդիրները
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության օրակարգը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժո Բոնասսոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:


ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ուրուգվայական համագործակցության օրակարգի շուրջ։


Երկուստեք գոհունակություն է հայտնվել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատվել է երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Այս համատեքստում ԱԳ նախարարներն առանձնահատուկ կարևորել են ուրուգվայահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։


Հայաստանի և Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է հակամարտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար