15.06.2025
Հայաստանի և Ուրուգվայի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության օրակարգը
prev Նախորդ նորություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք

Արցախում մարտի 19-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:


Արցախի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:


Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 հազար 965 քաղաքացու հետազոտություն, որից 548-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 432 դեպք: Կատարվել է 21 հազար 413 թեստավորում:


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու համար:

Տեր-Պետրոսյանն իր կարիերայի ընթացքում 2 անգամ փախուստի օրինակ է ցույց տվել. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը