12.10.2024
Էդմոն Մարուքյանը փորձում է քաղաքականացնել հայկական ֆուտբոլը. ՀՖՖ
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել ցմահ ազատազրկում

Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր՝ մարտի 17-ին, քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի և Վահե Էնֆիաջյանի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության և լրտեսության համար նախատեսված պատժաչափը՝ ընդհուպ՝ ցմահ ազատազրկում:


Օրինագիծը դրական եզարակացություն ստացավ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նիստին։ Նախագիծը փետրվարի 11-ին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է:


ՊՀԿ խմբակցությունն առաջարկում է պետական դավաճանության համար նախատեսված՝ 15-20 տարի ժամկետով ազատազրկումը խստացնել՝ ավելացնելով նաև ցմահ ազատազրկում։ Այսինքն՝ դատարանն ինքը պետք է որոշի՝ անձին ազատազրկում է մինչև 20 տարի ժամկետով, թե՝ ցմահ։


Նախագծի վերաբերյալ իր առաջարկություններով էր խորհդարան եկել կառավարության ներկայացուցիչը, որի փոխանցմամբ՝ գործադիրում նպատակահարմար են համարում, որ ցմահ ազատազրկում պատժատեսակ նախատեսվի նաև լրտեսության համար։


Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ Հայաստանի դատարանները քննել են պետական դավաճանության վեց գործ՝ 15 անձի վերաբերյալ։ Այդ գործերից միայն երկուսն է դռնբաց կարգով քննվել։ Ամենախիստ պատիժը, որ դատարաններն ընտրել են ամբաստանյալներից երկուսի նկատմամբ, 14 տարվա ազատազրկումն է։


 


 

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են գերիների վերադարձի ընթացքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ