23.11.2024
Արկադի Ղուկասյանը միանում է Ռոբերտ Քոչարյանի տեսակետին՝ 52 մլրդը պետք է ձևակերպվի պարտք
prev Նախորդ նորություն

Հարկավոր է համախմբվել հանուն գալիք սերնդի լավ ապագայի. Yerishi

Հայաստանում պատերազմից հետո առկա իրականությունը փոխելու համար յուրաքանչյուր հայ իր ոլորտում պետք է քայլեր անի՝ իր շուրջը ստեղծելով վարակիչ դրական լիցքեր։ Ասվածի վառ օրինակն է դիզայներ, ոճաբան Իրինա Երիցյանն, ով որոշել է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում հիմա, երբ երկրի համար դժվարագույն փուլ է:


Իրինան մարքեթինգի կառավարման մագիստրոսի կոչում է ստացել IBS Budapest-ում, սովորել է նաև էլ Վիեննայում, ինչպես նաև՝ Միլանի Istituto Marangoni-ում՝ (FASHION AND LUXURY Brand Management) ստանալով նորաձևության և բրենդի կառավարման մասնագիտություն, որից հետո շարունակել է ուսումը EXTRA DESIGN բաժնում:


Նա 2015- ին Իտալիայի Միլան քաղաքում հիմնադրել է Yerishi-ն, որը luxury ձեռագործ պայուսակների ապրանքանիշ է: Իրինայի ստեղծած յուրահատուկ, որակյալ և գունային հետաքրքիր լուծումներ ունեցող պայուսակներն արդեն բավական երկար ժամանակ է, ինչ հասանելի են նաև Հայաստանում ապրող կանանց համար, իսկ այժմ նա որոշել է իր ստացած ողջ գիտելիքներն օգտագործել ի նպաստ Հայաստանի` բացելով Yerishi design spot-ը: IRY-I REMEMBER YOU. ահա բրենդի կարգախոսը: 


«Համավարակից և պատերազմից հետո շատ դժվար է նոր բան ստեղծել այստեղ, բայց մենք պարտավոր ենք դա անել: Հատկապես հիմա մեծ ցանկություն կա փոքր-ինչ նորություն, գույներ, ուրախություն մտնցնելու: Ես ստեղծեցի Yerishi design spot-ը, որն իր հետ գույն և տրամադրություն կբերի հայ կանանց և ոչ միայն: Հագուստը մարդու համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ հագուստն էլ իր հերթին ունի հոգեբանություն՝ կանայք պետք է կարողանան հագուստի միջոցով շեշտել իրենց վառ անհատականությունը, ներկայանալի լինեն համապատասխան միջավայրին»,- ասում է Իրինան:



Ոճաբանը ցանկանում է Հայաստանում Yerishi-ի օգնությամբ ավելի զարգացնել նորաձևություն հասկացությունը՝ նորովի հիմնվելով իր արտերկրներում ստացած կրթության վրա։  


«Պետք է համախմբվենք հանուն մեկ նպատակի, ուժի՝ խթանել փոքր ու միջին բիզնեսների առաջխաղացմանը Հայաստանում, ինչպես նաև իրականացնել ներդրումներ գալիք սերնդի լավ ապագայի համար»,- հավելում է նա։