23.11.2024
Ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը 30-50 %-ով կբարձրանա․ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանը դեռ քաղաքական լուծումներ ապահովելու շանս ունի. ԼՀԿ

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ քաղաքական և պետական գործիչ է, ուստի նրա հայտարարությունները չեն կարող անհիմն լինել։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի աղմկահարույց հայտարարությունը։


Նրա խոսքով, առաջին նախագահի՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու առաջարկները կարող են քննարկման առարկա դառնալ։ Լրագրողների այն հարցին, թե կիսում է Տեր-Պետրոսյանի այն մտավախությունը, որ գործող վարչապետի օրոք արտահերթ ընտրությունները կդառնան «ամենախայտառակ Հայաստանի պատմության մեջ», Մարուքյանը նշել է. «Ես միշտ ասել եմ, որ եթե զիջումներ չլինեն, այլընտրանքը կլինի 2023 թ. խայտառակ ընտրությունների անցկացումը»:


Նա ընդգծել է, որ ԼՀԿ-ն ունի մոտ 4 հազար անդամ, ինչը նշանակում է, որ միայն «Լուսավոր Հայաստանը» կարող է ապահովել 2 մարդու առկայություն յուրաքանչյուր ընտրատեղամասում: Նա նշել է, որ իր ներկայացուցիչներին կապահովի նաեւ «Բարգավաճ Հայաստանը», ընտրությունների բոլոր մասնակիցները կապահովեն վստահված անձանց առկայությունը, ինչպես նաեւ կժամանեն միջազգային դիտորդներ, ընտրությունների ընթացքին կհետեւեն նաեւ ԶԼՄ-ները:


Մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից անմիջապես հետո պետք է հեռանա երկրից, Մարուքյանը նշեց, որ դա ասվել է՝ ելնելով վարչապետի անվտանգության խնդիրներից: «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռ հնարավորություն ունի քաղաքական լուծումներ ապահովել առանց նման արմատական մեթոդների», - կարծում է նա: