22.11.2024
Փաշինյանը դեռ քաղաքական լուծումներ ապահովելու շանս ունի. ԼՀԿ
prev Նախորդ նորություն

Սուրիկ Խաչատրյանի հետախուզվող որդին օդանավակայանից տեղափոխվել է ոստիկանություն

Մարտի 17-ին, ժամը 00.10-ին, Դոհա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և «Զվարթնոց» օդանավակայանից Կենտրոնական բաժին տեղափոխվել 26-ամյա Տիգրան Խ.-ն, որը 2018 թ. օգոստոսի 28-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելը) հոդվածների մեղադրանքով:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:


Խափանման միջոցը՝ ստորագրություն:


VERELQ-ը տեղեկացնում է, որ խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասին է: