24.11.2024
Ադրբեջանն ավերել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին (ֆոտո)
prev Նախորդ նորություն

Կապանի դիրքերից կատարված աղմկահարույց տեսագրության դեպքով հարուցվել է քրեական գործ

Սյունիքի մարզի Կապանի դիրքերից մարտի 14-ին տարածված աղմկահարույց տեսագրության առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության պարագայում): Այս մասին հայտնեում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնց։


«ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված եւ սոցիալական ցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով՝ հանգամանքները լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում նաեւ պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակներում քրեաիրավական գնահատական տալու համար»,- հայտնում են դատախազությունից։


Նշվում է նաև, որ հարուցված քրեական գործն ուղարկել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:


Օրեր առաջ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ առկա անձինք նշում են, թե հրահանգ է եղել, որ Կապանի N հենակետը պետք է հանձնվի Ադրբեջանին: Նույն տեսանյութում նշվում է նաև, որ տվյալ դիրքում ծառայություն իրականացնող զինվորականները «մտնված են անտերության», «չունեն կապի միջոց» և որևէ աջակցություն ՊՆ-ից չեն ստանում: