24.11.2024
Բաքվից՝ Երևան. տեղի ունեցավ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի առանձնազրույցը
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 585 նոր դեպք, առողջացել է 292 մարդ

Հայաստանում մարտի 15-ին կատարվել է 3 242 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 585 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 18 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 292 մարդ։ Գրանցվել է մահվան 12 դեպք։


Մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179 287 դեպք, որոնցից 166 702-ն` առողջացած, 3 277-ը` մահվան ելքով:


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 469 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 780 085 թեստավորում: