9.04.2025
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 585 նոր դեպք, առողջացել է 292 մարդ
prev Նախորդ նորություն

Ավելի քան 31000 տեղահանված արցախցի ֆինանսական աջակցություն է ստացել ՀՀ կառավարությունից

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս և անչափահաս շուրջ 31 հազար 220 քաղաքացու ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ 300 հազար դրամի չափով:


Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը՝ մանրամասնելով, որ տրամադրված աջակցության չափը կազմել է շուրջ 9 միլիարդ 365 միլիոն դրամ, հայտնում է «Արմենպրես»-ը։


Պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի բնակելի անշարժ գույք ունեցող 4600 արցախցու էլ տրամադրվել է միանվագ՝ 250 հազար դրամ աջակցություն: Տրամադրված ֆինանսական աջակցությունն ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 1 մլրդ 150 մլն դրամ։


Աջակցությունն ստացել են ինչպես Հայաստանում բնակվող արցախցիները, այնպես էլ Արցախ վերադարձածները՝ «Արցախփոստ»-ի միջոցով:

Ադրբեջանը շարունակում է պահել հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս