24.11.2024
Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ՀՀ կառավարական պատվիրակությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, կգործուղվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով 2021 թվականի մարտի 16-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:


Կառավարական պատվիրակության կազմում կլինեն նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: