Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը 4։1 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավին և դուրս եկավ եզրափակիչ: Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոնը, երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ օլիմպիական խաղերի եզրափակիչ, որտեղ մրցելու է իր վաղեմի մրցակցի՝ Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևի հետ։