Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որը 4 ամիս լուռ էր զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի ճակատագրի մասին, հանկարծ այսօր հայտարարել է, որ նա ազատվել է պաշտոնից և հեռացվել պահեստազոր: Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը: Նշվում է, որ վարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հարցերին եւ չի մեկնաբանել նրա հեռացման մասին լուրերը: «Մինչդեռ ռազմական աղբյուրները հայտնել են, որ Սադիգովը պաշտոնանկ է արվել պատերազմի հենց սկզբում։ Պատճառը պետության ղեկավարի դժգոհությունն է, որը գլխավոր շտաբի ղեկավարին քննադատել է բանակում տիրող իրավիճակի մասին ոչ համարժեք զեկույցի համար։ «Մի շարք նախկին զինծառայողների կարծիքով՝ պատերազմի սկզբում կորուստները կապված էին հենց գլխավոր շտաբի նախկին պետի անվան հետ։ Դրանից հետո Պաշտպանության նախարարությունից հեռացվել են նաև Սադիգովի դրածոներից շատերը», - գրում է Թուրանը։