Utair ավիաընկերությունը Սոչի-Երեւան չվերթ է գործարկում։ Ավիափոխադրողի մամուլի ծառայությունից հայտնոււմ են, որ ավելի վաղ ընկերությունն արդեն հայտարարել է Տյումեն-Երեւան-Տյումեն ուղիղ չվերթի բացման մասին: Սոչիից չվերթներ կիրականացվեն նոյեմբերի 17-ից՝ չորեքշաբթի, Տյումենից՝ նոյեմբերի 20-ից՝ շաբաթ օրերին։ Բացի այս, ավիաընկերությունը կշարունակի չվերթները Մոսկվայից Երեւան։