Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումը այսօր, սեպտեմբերի 4-ին, կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այդ մասին տեղեկանում ենք ՊՆ կայքից: Ստորաբաժանումը կմեկնի ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժադաշտ հայ-ռուսական երկկողմ համագործակցության համատեղ միջոցառումների 2021թ. պլանի համաձայն ս.թ. սեպտեմբերի 10-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածքներում անցկացվելիք «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով: