26.11.2024
Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ Ալիևին. բասկ պատգամավոր
prev Նախորդ նորություն

Հայաստանը կլիմայական ծրագրերի միջոցով կարող է մարել Ռուսաստանին ունեցած պարտքի մի մասը

Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական, Ռուսաստանի պետության ղեկավարի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևը հանդիպել է կլիմայի պարտքի մեխանիզմի գծով Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Էրիկ Գրիգորյանին, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:


Զրույցի ընթացքում քննարկվել են կլիմայական համատեղ ծրագրերի իրականացման միջոցով Հայաստանի պարտքի փոխհատուցման հեռանկարները։ Նման մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել վարկառուի պարտքային բեռը։


Կողմերը բացահայտել են մի շարք պոտենցիալ նախագծեր, այդ թվում՝ հիդրոօդերեւութաբանական ծառայությունների կարողությունների զարգացման, հասարակական տրանսպորտի էլեկտրիֆիկացման և կլիմայի փոփոխությանը հարմարվելու ոլորտներում:


Էդելգերիևն առաջարկել է դրա համար օգտագործել շուկայական մեխանիզմներ Փարիզի կլիմայի համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն, որոնք կարող են հիմք ծառայել կլիմայական նախագծերի համատեղ իրականացման համար։


Փարիզի կլիմայական համաձայնագրի ջերմաստիճանային նպատակներին հասնելու գործում Ռուսաստանի Դաշնության ազգային ներդրումը ներառում է կամավոր տեխնոլոգիական օգնության տրամադրում 12 պետություններին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը:


Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը աշխատանքային վիճակում։