Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ի առավոտյան հայտնել է, որ ինքն արդեն Վրաստանում է։ «Բարի լույս, Վրաստան, արդեն ութ տարի անց Վրաստանից»,-գրել է նախկին նախագահը Facebook-ում: Հարկ է նշել, որ Սահակաշվիլիին հայրենիքում սպասում էին Հոկտեմբերի 2-ին: Նախկին նախագահը սոցցանցում տեղադրել է Կիեւ-Թբիլիսի չվերթի իր տոմսի լուսանկարը՝ մեկնման ամսաթվով: Ինչպես նշում է Sputnik-Վրաստանը, ներկայում հայտնի չէ, թե որտեղ է գտնվում քաղաքական գործիչը եւ արդյոք նա կարողացել է վերադառնալ հայրենիք: Հաղորդագրության տակ Մեկնաբանություններ են թողել սոցցանցի հազարավոր օգտատերեր, մեծ մասը՝ տարակուսանքի մեջ։ Վրաստանի ՆԳՆ-ում առայժմ չեն հաստատում և չեն հերքում Միխեիլ Սահակաշվիլիի ժամանումը Վրաստան: Մեկնաբանություններ չեն արել նաև «Միասնական ազգային շարժում»-ում։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները կասկած են հայտնել, որ նա կորոշվի գալ եւ ամեն դեպքում հիշեցրել են, որ նախկին նախագահի հայրենիքում ձերբակալության եւ մի շարք քրեական գործերով մեղադրանքների են սպասում: