3.04.2025
Կորոնավիրուսը Հայաստանում․ վարակման 21 նոր դեպք, 2 մահ մեկ օրում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը փորձում է Ղարաբաղի և Հայաստանի դեմ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Փաշինյան

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ եւ հարձակում ձեռնարկելու նպատակ ունի: Այդ մասին կառավարության մարտի 31-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պարզաբանումնելով ՀՀ Անվտանգության խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի հայտարարությունը, որում խոսում է Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողությունների սանձազերծման հավանականության մասին:


Վարչապետի խոսքով, ԱԽ ընդլայնված կազմով քննարկումների արդյունքում ընդունված հայտարարության մեջ շեշտադրվում էր, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ եւ հարձակում ձեռնարկելու նպատակ ունի: «Արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս հայտարարությունը, բնականորեն, լրացուցիչ հարցեր է առաջացրել եւ ուզում եմ հանդես գալ մի շարք պարզաբանումներով եւ հիմնավորումներով, որպեսզի թե հայաստանյան եւ թե միջազգային հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունը առավել պարզ լինի»,-  ասել է Փաշինյանը։


Վարչապետի խոսքով՝ ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակութան ձեւավորման քաղաքականություն: «Ադրբեջանը նախ դիվանագիտական եւ/կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին, առաջարկություններին կամ մեկնաբանություններին կամ չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում է ինչ-որ պայմանավորվածություններ»,- ասել է Փաշինյանը:


«Հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են արդեն վերը նկարագրված խոսույթով ու բանաձեւումներով:


Բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաեւ հիմա եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել եւ իմ այսօրվա նպատակը այդ խոսույթի անհիմն եւ ոչ լեգիտիմ լինելը ի ցույց դնելն է»,- ընդգծեց Փաշինյանը։


 


 


 

Փաշինյանն «աղաղակող տեղեկատվություն» անվանեց ՍՈՒ 30 ինքնաթիռները ՌԴ-ին տրամադրելու լուրը
Հաջորդ նորություն next
 Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը
02.04.2025
Բաքվում մեկնարկել է Ալիև-Շտայնմայեր դեմ առ դեմ հանդիպումը