4.10.2024
Ադրբեջանը փորձում է Ղարաբաղի և Հայաստանի դեմ հարձակման լեգիտիմություն ձևավորել. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանն «աղաղակող տեղեկատվություն» անվանեց ՍՈՒ 30 ինքնաթիռները ՌԴ-ին տրամադրելու լուրը

Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել, որի համատեքստում երբեմն էական դերակատարում է ստանում ապատեղեկատվությունը, ինչպես հիմա ընդունված է ասել ՝ «ֆեյքնյուզը»:


Այդ մասին կառավարության մարտի 31-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պարզաբանումնելով ՀՀ Անվտանգության խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի հայտարարությունը, որում խոսում է Ադրբեջանի կողմից նոր ռազմական գործողությունների սանձազերծման հավանականության մասին:


«Հիմա օրինակ, արեւմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանն իր ունեցած 4 հատ ՍՈՒ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է ՌԴ-ին՝ Ուկրաինայում օգտագործելու համար: Սա իհարկե, աղաղակող տեղեկատվություն է, ՍՈՒ-երը Հայաստանի սահմանները ոչ մի անգամ չեն լքել:


Նույնկերպ իբրեւ ճշմարտություն է հրամցվում այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա: Ցանկացած քիչ, թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը պատերազմում ինքն է տուժել իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը: Սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է», - ընդգծեց Փաշինյանը:


 


 


 


 


 

ԱԻ նախարարին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար․ նա կկալանավորվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում