24.11.2024
Լիլիթ Մակունցը ԱՄՆ կոնգրեսականին է ներկայացրել ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում․ վարակման 21 նոր դեպք, 2 մահ մեկ օրում

Հայաստանում մարտի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 21 նոր դեպք է գրանցվել։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 519-ի:


ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ վերջին մեկ օրում կատարվել է 2024 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 975 223 է:


Փաստացի այս պահին բուժում է ստանում 2243 պացիենտ, նրանց թիվը նվազել է 89-ով:


Ապաքինվել է ընդհանուր 409 987 անձ, վերջին մեկ օրում՝ 10-ը:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը կազմում 8613: