Լիլիթ Մակունցը ԱՄՆ կոնգրեսականին է ներկայացրել ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը
Մարտի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ՛՛House Democracy Partnership՛՛ հանձնախմբի նախագահ, կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։
Դեսպանատնից հայտնում են, որ Մակունցը կարևորել է 2020թ․ ՀՀ ԱԺ անդամակցությունը, որպես գործընկեր, ’’House Democracy Partnership’’ հանձնախմբին և բարձր գնահատել երկու օրենսդիր մարմինների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։
Դեսպան Մակունցը կոնգրեսականին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը և այդ կապակցությամբ ընդգծել ԱՄՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հետագա լարվածությունը զսպելու գործում։
Հանդիպմանը դեսպան Մակունցը կոնգրեսական Փրայսին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ արժանացած ՛՛Պատվո Մեդալը՛՛ հայ-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։