25.11.2024
ՀՀ ԱԳՆ-ն խորապես անհանգստացած է Իսրայելում վերջին ահաբեկչական հարձակումներով
prev Նախորդ նորություն

Աշխարհ, մի՛ լռիր․ խաղաղ ակցիա ՄԱԿ-ի, ապա և ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատների մոտ

Մարտի 31-ին տեղի կունենա խաղաղ ակցիա, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականությանը՝ կոչ անելով գործի դնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը կագնեցնելուն ուղղված առկա մեխանիզմները։

Ակցիան իրականացվում է Ադրբեջանից հայ փախստականների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և մտահոգ քաղաքացիների նախաձեռնությամբ։

Ակցիան կմեկնարկի ժամը 11:00 ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, ապա մասնակիցները քայլերթով կշարժվեն դեպի Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ դեսպանատներ և ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն։