23.11.2024
ԱԻ նախարարին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար․ նա կկալանավորվի
prev Նախորդ նորություն

Պաշտպանության բանակի դուրսբերումը կնշանակի Արցախի հայության տեղահանություն

Պաշտպանության բանակի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից կնշանակի Արցախը դատարկել հայությունից, իրականում Ադրբեջանն իր պահվածքով ձևակերպում է հենց այս պահանջը։


Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Սա արդարացնում է նաև Ադրբեջանի քաղաքականությունը՝ ոչնչացնելու իր կողմից օկուպացված Արցախի շրջաններում հայկական ժառանգության բոլոր հետքերը, այդ թվում՝ հազարամյա եկեղեցիները, խաչքարերը»,- ասել է Փաշինյանը։


Նա նշեց, որ ադրբեջանական զինուժի ներխուժումը արցախյան Փառուխ գյուղի ուղղությամբ վկայում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պաշտպանության կարիք ունեն, հակառակ դեպքում նրանք կդառնան նոր ցեղասպանության զոհ։