Ակնհայտ է, որ պանթուրքիզմի ջատագովների համար ռուս խաղաղապահների երկարաժամկետ տեղակայումն Արցախի Հանրապետությունում շահեկան չէ։ Նրանք փորձելու են տորպեդահարել ռուս խաղաղապահների առաքելության երկարաձգումն առնվազն 4 տարի հետո։ Այս մասին գրում է ՀՀԿ-ական ԱԺ նախկին փոխնխագահ Էդուարդ Շարմազանովը:"Բազմիցս նշել եմ,որ չնայած համադրվող որոշ շահերի՝ Կովկասում Ռուսաստանի առանցքային ախոյանը շարունակելու է մնալ Թուրքիան։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը։Նախ եւ առաջ անհրաժեշտ է աշխատանք ԵԱՀկ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ մասնավորապես Ռուսաստանի հետ, որպեսզի ռուսական ռազմական երկարատեւ առաքելությունը դրվի ավելի լեգիտիմ հիմքերի վրա։Գիտակգում, որ առաջիկայում առանց ռուսական ռազմական ներկայության գրեթե անհնար է Արցախի քաղաքացիների անվտանգության ապահովումը։ Միաժամանակ ՌԴ-ի օժանդակությամբ վերազինել մեր զինված ուժերը։Դիվանագիտական ակտիվ աշխատանք իրականացնել բոլոր ուղղություններով՝ փորձելով զսպել պանթուրքիզմի աճող ախորժակը։ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում փորձել վերադաձնել հայանպաստ/Սերժ Սարգսյանի բանակցած/ բանակցային ժառանգությունն, առաջնային դարձնելով ոչ թե հողեր տալու, այլ՝ Արցախի կարգավիճակի հարցը։Կարո՞ղ է արդյոք այս խնդիրները լուծել հանձնված իշխանությունը, որը վախենում է նույնիսկ Շուշին ու Հադրութը օկուպացված անվանել։ Հաշվի առնելով Երեւանի եւ Անկարայի խաղաղասիրական, իսկ իրականում հակահայկական ռեւերանսները՝ ոչ, չի կարող",- գրել է Շարմազանովը Facebook-ի իր էջում։