11.08.2026
Դոնեցկը հայտնել է լեհ վարձկանների՝ Դոնբաս ժամանելու մասին
07.02.2022
Դոնեցկը հայտնել է լեհ վարձկանների՝ Դոնբաս ժամանելու մասին

Դոնբասի շփման գիծ են տեղափոխվել ուկրաինացի ազգայնականները եւ լեհ վարձկանները: Այդ մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը: «Ուկրաինական հրամանատարությունը ոչ թե պարզապես ուժեղացնում է իր խմբավորումը ԴԺՀ-ի մոտ, այլ գրոհային խմբեր է ձեւավորում գաղափարապես մոտիվացված ազգայնականներից», - երկուշաբթի լրագրողներին ասել է Բասուրինը: Նա հավելել է, որ հետախուզությամբ տեղեկություններ են ստացվել «այսպես կոչված գործողության գոտի լեհ վարձկանների ժամանելու մասին»: «Պոպասնայի շրջանում նկատվել է երկու զինված խմբերի ներկայությունը՝ մինչեւ 20 մարդ մարտավարական տիպի խառը հագուստի տեսքով։ Հետախուզության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք խոսում են լեհերեն», - հայտարարել է ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչը։ ԴԺՀ-ի հրամանատարության կարծիքով՝ լեհ վարձկանների խնդիրը կարող է լինել ուկրաինական ուժերի հետ համատեղ «կետային դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների անցկացումը, որոնք նպատակամղված են շարքից հանել կենսապահովման, սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները եւ տեղի բնակչության ահաբեկմանը»: