26.11.2024
Ալեն Սիմոնյանը դժգոհ է ընդդիմադիր պատգամավորների աշխատանքից
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել իրավիճակը Փառուխ գյուղի շուրջ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն հանդիպման ընթացքում անդրադարձել են Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ Այս մասին հանդիպումից հետո հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը։


«Ես իմ գործընկերոջը մանրամասներ եմ ներկայացրել Փառուխ գյուղում ադրբեջանական զինուժի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին, քննարկել ենք նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին վերաբերող հարցեր»,- ասաց Միրզոյանը։


Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հարցեր։


Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը տեղեկացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացման մասին։


Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուի այցը Երեւան։