25.11.2024
Թուրքիայի միակ բացահայտ նախապայմանն է Ադրբեջանի շահերի առաջմղումը․ քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Իշխանությունը ոչինչ չի անում․ Ադրբեջանը չի կանգնելու՝ դրա հնարավորությունն իրեն տրվում է

2020 թվականի դեկտեմբերին՝ պատերազմից 1 ամիս անց, երբ Ադրբեջանը խլում էր Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, գերեվարում ու գնդակահարում մեր զինծառայողներին, կրկին իշխանությունը ոչինչ չէր անում։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։


"Մի քանի առիթով փորձել եմ հրապարակային ճշտել, թե ինչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը այս 2 գյուղերի առնչությամբ, արդյո՞ք այն հայ-ադրբեջանական կամ հայ-ռուսական քննարկումների օրակարգում է այս գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակը։ 


"Այս գյուղերը, ինչպես Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու Քարագլխի լեռնաշղթան, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է շարունակեին մնալ հայկական վերահսկողության ներքո։

Ադրբեջանը տեսնելով, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարող է վերախմբագրմամբ և ընտրողաբար գործածել, անցել է գործի։

Ադրբեջանը չի կանգնելու, գործելու այնքան, որքան որ դրա հնարավորությունն իրեն տրվում է",- գրել է պատգամավորը։