25.11.2024
Իշխանությունը ոչինչ չի անում․ Ադրբեջանը չի կանգնելու՝ դրա հնարավորությունն իրեն տրվում է
prev Նախորդ նորություն

Ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և հայության ապագայի համար. Վրթանեսյան

Ռազմական, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և ընդհանրապես հայության ապագայի համար։


Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.


"Կարծում եմ նաև, որ չկա այսօր Հայաստանում որևէ քաղաքական ուժ, որը սա չի հասկանում։ Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են։


Իսկ ո՞ր ուժը կամ գործիչը կունենա այնքան... չգիտեմ, թե ոնց ձևակերպեմ... երևի թե այսպես. «սթափ ինքնազոհություն», որ համազգային մոբիլիզացիա սկսելու գործընթացն իր վրա վերցնի՝ շատ լավ հասկանալով, որ առաջինն է ընկնելու հարվածի տակ...


Համենայն դեպս ով էլ հետո ասի, թե «ի՞նչ իմանայինք, մինչև հաստատ չիմանայինք», չհավատաք"։