22.11.2024
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին խաղաղ համաձայնագրի ստորագրման հարցում
prev Նախորդ նորություն

Փետրվարին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի գներն աճել են 3,7%

2022 թվականի փետրվարին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի գներն ընդհանուր առմամբ հունվարի համեմատ աճել են 3,7 տոկոսով, իսկ 2021 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 3,8 տոկոսով։


2021 թվականի դեկտեմբերի համեմատ հանքարդյունաբերության և քարհանքի արդյունահանման ոլորտում գներն աճել են 9%-ով, մշակող արդյունաբերությունում՝ 2,5%-ով, ըստ «էլեկտրաէներգիայի մատակարարում, գազամատակարարում, գոլորշու և օդորակիչ» գործունեության տեսակի՝ 1%-ով, «ջրամատակարարում; կոյուղու համակարգ, թափոնների հավաքման և բաշխման հսկողություն» գործունեության տեսակը՝ 0.5%-ով։


2022 թվականի փետրվարին, 2021 թվականի դեկտեմբերի համեմատ, հանքարդյունաբերության և քարհանքի արդյունաբերության ոլորտում արտադրողների գների ամենամեծ աճը գրանցվել է Ռուսաստանում (9,6%), Ղազախստանում (4,8%) և Ղրղզստանում (4,1%-ով):