23.11.2024
Փետրվարին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի գներն աճել են 3,7%
prev Նախորդ նորություն

Կլաարը պատմել է Բրյուսելում Գրիգորյանի և Հաջիևի հանդիպման մանրամասները

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը քննարկել են տարածաշրջանի քաղաքական իրավիճակին և անվտանգությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։


Այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։


Հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Բաքվի կողմից Երևանին ներկայացված հինգ կետից բաղկացած առաջարկի հետ կապված հրապարակման հարցին Կլաարն այսպես է պատասխանել.


«Եվրամիությունը, ինչպես շատերը միջազգային հանրության մեջ, ընդգծում է հակամարտության հետ կապված հարցերի համապարփակ լուծման կարևորությունը։ Այս առումով ցանկացած քայլ այս ուղղությամբ ողջունելի է։ Անկասկած, կարևոր է Ադրբեջանի առաջարկը, նույնքան կարևոր է նաև Հայաստանի արձագանքը Ադրբեջանի առաջարկին»,- ասաց նա՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, Եվրամիությունը կարևոր է համարում, որ այդ քայլերը նպաստեն համապարփակ կարգավորմանը, քննարկումների համար բարենպաստ միջավայրին։


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 30-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Բրյուսելում՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ։ Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին ծառայության մամուլի ծառայությունը։ Աղբյուրի համաձայն՝ քննարկվել են 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստման հարցեր։