Իշխանության զավթողական քաղաքականությանը պետք է վերջ դնել. Անդրանիկ Թևանյան
«Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը մեղադրեց խորհրդարանական մեծամասնությանը` ի դեմս «Քաղացիական պայմանագիր» խմբակցության, երկիրը ներսից զավթելու համար։
Նրա խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախօրեին իր հայտարարությունը փաստացի ազդարարեց հանրությանը, որ երկիրը պատերազմի շեմին է։ Հայտարարվեց Հայաստանն ու Արցախը զավթելու Ադրբեջանի մտադրության մասին, այսօր ներկայացվեց «Բռնագրավման մասին, բայց ներսից» օրենքի նախագիծ։
Նա ընդգծեց, որ հրատապ ռեժիմով ներկայացված օրենքի նախագիծը կոչված է էապես վերացնելու տեղական ինքնակառավարման ինստիտուտը՝ ըստ էության համայնքները նշանակված պաշտոնյաներին փոխանցելու համար։
«Եթե փոփոխությունների նախաձեռնողները լինեին ազնիվ և մինչև վերջ բաց, ապա իրենց նախաձեռնությունը կվերնագրեին «Մամիկոն Ասլանյանին և վանաձորցիներին ընտրելու իրավունքից զրկելու մասին օրինագիծ»։ Մեզ համար նման մոտեցումն անընդունելի է, այս ագրեսիվ քաղաքականությանը պետք է վերջ տալ»,- ասաց նա։