31.03.2025
Ռուսաստանը կարող է հաստատել Հայաստանի վարորդական իրավունքը աշխատանքի համար
prev Նախորդ նորություն

Արցախում հայտարարել են Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին

Ստեղծված իրավիճակում, երբ ՀՀ-ն ակնհայտորեն, անթաքույց հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի՝ իր իսկ կողմից ստանձնած (միջազգային հանրության կողմից լուռ համաձայնությամբ ընդունված) պարտավորություններից՝ «խաղաղութան, եղբայրության դարաշրջան» թևակոխելով բազմադարյան թշնամիների հետ, իլյուզիաներով չտառապենք և գործի անցնենք։


Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Ասկերանի շրջանի նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանը, որն առաջարկում է համապետական հանրաքվե անցկացնել՝ ՌԴ-ին միանալու խնդրանքով:


«Արցախահայության ֆիզիկական բնաջնջումից խուսափելու, բզկտված, հոշոտված Արցախի «մնացորդները» փրկելու ակնկալիքով պատկան մարմիններին առաջարկում եմ.


Ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, հանրության հարգված, ճանաչված գործիչների ընդգրկմամբ՝ քննարկելու հետևյալը.


Գնահատել ռիսկերը և հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել


ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու խնդրանքով։


Գործել օր առաջ։


Անհապաղ»։



 

Իմ այցը Երևան հնարավոր է. Թուրքիայի արտգործնախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
27.03.2025
ԱԳ փոխնախարարը հերքեց 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցնելու պնդումները