23.11.2024
Խցանումներ են սպասվում․ հիմնանորոգվելու է Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ հանգույցը
prev Նախորդ նորություն

Պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակում գերակատարվել են մի քանի միլիարդ դրամով. Բադասյան

Պետբյուջեի եկամուտները 2022 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել են մի քանի միլիարդ դրամով և սա այն պարագայում, որ Հայաստանտ ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չի ստացել մեզ հասանելիք բաժին 6 միլիարդ դրամ: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։


Նրա խոսքով, թեև ապրիլի մեկին կամփոփեն եռամսյակի տվյալները, սակայն մի քանի օր առաջվա դրությամբ նախատեսված ցուցանիշը գերակատարվել է։ «Խոսքը առաջին եռամսյակի ցուցանիշը մի քանի միլիարդ դրամով գերակատարելու մասին է այն պարագայում, որ այս ամիս ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չենք ստացել մեզ հասանելիք բաժինը։ Այսինքն, մոտ 6 միլիարդ չստանալու դեպքում մի քանի միլիարդով կգերակատարենք առաջին եռամսյակի ցուցանիշը»,- ընդգծեց Բադասյանը։


Նրա խոսքով, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով պայմանավորված հեռոտեսական սպասումները վերաբերում են մյուս եռամսյակներին։


Որքան էլ տարօրինակ է, հոռետեսական սպասումներ չունի վարչապետը Նիկոլ Փաշինյանը, ավելին` լավատեսական է տրամադրված։


Նա նկատեց, որ ԵԱՏՄ-ի ընդհանուր կաթսայից գումարներն այսպես, թե այնպես կստանան, խնդիրը տեխնիկական է։ «Կարևոր արձանագրում է, որ մենք այդ եկամուտը չենք ստացել, բայց ,միևնույն է, պլանը գերակատարվել է։ Հույս ունենք, որ այս տեմպով էլ առաջ կշարժվենք»,- եզրափակեց Փաշինյանը: