23.11.2024
Լաչինի միջանցքի և ապաշրջափակման միջև զուգահեռներն անընդունելի են. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Խցանումներ են սպասվում․ հիմնանորոգվելու է Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ հանգույցը

Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 1-ից ժամանակավորապես փակվելու են հանգույցի՝ նաև տրանսպորտային վերգետնյա առանձին ուղղությունները:
 
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


I փուլ – 01.04․22թ․- 30․04․22թ.՝ Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն):


Այլընտրանքային ճանապարհը՝ Ազատության պողոտա - Սուրենյանց փողոցով,
II փուլ – 01.05 22թ․ - 31․05․22թ.՝ Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի),
III փուլ – 01.06․22թ․ - 30․06․22թ.՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի ուղղությամբ),
IV փուլ - 01.07․22թ․- 31․07․22թ.՝ Ազատության պողոտայից դեպի Կոմիտասի պողոտա։