1.11.2024
ՀՀ անշարժ գույքի շուկան 2020-ի չորրորդ եռամսյակում գահավիժել է
01.02.2021
ՀՀ անշարժ գույքի շուկան 2020-ի չորրորդ եռամսյակում գահավիժել է

Հայաստանում 2020 թվականի չորրորդ եռամսյակում էական անկում է գրանցվել անշարժ գույքի առքուվաճառքի ոլորտում: Այն կազմել է 32,7 տոկոս: Ինչպես տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի շուկայի վերլուծությունից, անցած տարվա վերջին եռամսյակում կատարվել է անշարժ գույքի 36 165 գործարք, որը վերջին 10 տարիների նույն ժամանակահատվածի ամենացածր ցուցանիշն է։ Համեմատության համար նշենք, որ 2019-ի վերջին եռամսյակում կատարվել է 54 468 գործարք։ Անկումը կազմել է 32,7 տոկոս։ Մայրաքաղաք Երևանում նախորդ տարվա վերջին եռամսյակի համեմատ ընդհանուր գործարքները նվազել են 5 366-ով։ Ընդհանուր գործարքների 62,5 տոկոսը գրանցվել է Երևանում ու նրա շրջակայքում։ Երևանում ամենաշատը անշարժ գույք շարունակում են գնել Արաբկիր վարչական շրջանում, իսկ առքուվաճառքի ամենացածր գործարքները իրականացվում են Նուբարաշենում։ Մարզերում առքուվաճառքի գործարքների 61,4 տոկոսը եղել է հողերի ձեռք բերման ոլորտում․ այստեղ գործարքների նվազումը նախորդ տարվա չորրորդ եռամսյակի համեմատ կազմել է 1 602: Ըստ կադաստրի կոմիտեի ուսումնասիրության՝ այս ժամանակահատվածի 842 գործարքների կողմ հանդիսացել են օտարերկրյա քաղաքացիները։ Նրանցից 550-ը հանդիսացել են գույք վաճառող։ Հայաստանում վարձակալության գործարքները ևս նվազել են՝ մոտ 46 տոկոսով։