25.11.2024
Հայաստանը կարևորում է միջխորհրդարանական համագործակցության հետևողական զարգացումը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նախ խուզարկություն, հետո՝ հանգիստ. ԱԻ նախարարը գնաց արձակուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը մեկնում է ամենամյա արձակուրդի՝ 14 աշխատանքային օր տեւողությամբ։


Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է․


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝


1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը՝ 14 աշխատանքային օր տևողությամբ՝ 2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 14-ը ներառյալ:


2. Անդրանիկ Փիլոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը»:


Հիշեցնենք, նախօրեին ԱԱԾ-ն ստուգումներ է   իրականացրել ԱԻՆ-ում։ Խուզարկությունը, մասնավորապես, իրականացվել է նախարար Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։