ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Բաբայանը չի հրապարակել ազատման պատճառները։ «Պատճառն աշխատանքային է», - նշեց Բաբայանը։ VERELQ-ի տեղեկություններով՝ Բաբայանը նոր պաշտոնի է նշանակվելու: Հիշեցնենք, Նարեն Բաբայանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է: