10.07.2025
Սուրեն Պապիկյանն ու Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Քննարկվել են շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման հարցեր

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել Կառավարության զարգացման ծրագրով նախատեսված Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագրի մշակումն իրականացնող աշխատանքային խմբի առաջին հանդիպումը` թիմի ղեկավար, առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են շտապ բժշկական օգնության ծառայության արագ արձագանքման, մեկ միասնական կենտրոնից ղեկավարման հնարավորությունները:


Փոխնախարար Արմեն Նազարյանը նշել է, որ աշխատանքային քննարկումների վերջնարդյունքը պետք է լինի հանրապետության ամբողջ տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկման առավել որակյալ ու արդյունավետ կազմակերպումը:

Մոդելի մշակման համար կիրականացվի շտապ օգնության ծառայությունների առկա վիճակի վերլուծություն, մարդկային և նյութական ռեսուրսների գնահատում:

Միջազգային փորձի, ինչպես նաև շտապ բժշկական օգնության գործող մոդելների և գործելակարգերի ուսումնասիրության նպատակով թիմի աշխատանքներում ներգրավված կլինեն նաև միջազգային փորձագետներ: Նախատեսված են նաև հանդիպումներ, մարզային այցելություններ և քննարկումներ:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամենամսյա հանդիպումների միջոցով ամփոփել ընթացիկ աշխատանքները:


 

Տնտեսվարողներն առաջարկում են երկարաձգել չգրանցած դեղերի ներմուծման թույլտվությունը
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ