ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան. այս մասին տեղեկացնում է IRIB լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն Իրանում է աշխատանքային այցով՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Նախատեսված է ՀՀ վարչապետի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: